Իտալիայի Ա Սերիայի 12-րդ տուրում Հռոմի «Ռոման» 3-1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Վերոնայի» նկատմամբ:
Տանտերերի կազմում 26-րդ րոպեին հաշիվը բացեց լեհ պաշտպան Պավել Դավիդովիչը, որը 10 րոպե անց հեռացվեծ խաղադաշտից։ «Ռոմայի» պատասխան գոլն առաջին խաղակեսի վերջնամասում խփեց իտալացի հարձակողական ոճի կիսապաշտպան Նիկոլո Ձանյոլոն: 88-րդ րոպեին հռոմեական ակումբին առաջ մղեց իտալացի կիսապաշտպան Կրիստիան Վոլպատոն, իսկ ավելացված ժամանակի երկրորդ րոպեին աչքի ընկավ հյուրերի իտալացի վինգեր Ստեֆան Էլ-Շարավին:
«Ռոման» 25 միավորով չորրորդն է, «Վերոնան» ունի 5 միավոր ու նախավերջին՝ 19-րդ տեղում է:
Իտալիայի Ա Սերիա, 12-րդ տուր
«Վերոնա» - «Ռոմա»՝ 1-3 (տեսանյութ)
Պավել Դավիդովիչ, 26 - Նիկոլո Ձանյոլո, 45+2, Կրիստիան Վոլպատո, 88, Ստեֆան Էլ-Շարավի, 90+2
Հեռացում՝ Պավել Դավիդովիչ, 36 («Վերոնա»)