Logo

«Ռոման» հաղթեց «Ֆիորենտինային» և բարձրացավ չորրորդ տեղ

22:17 / 04.05.2025Ֆուտբոլ
null

Իտալիայի Ա Սերիայի 35-րդ տուրում «Ռոման» տանը 1-0 հաշվով հաղթեց «Ֆիորենտինային»։

«Ջալոռոսիի» գոլն առաջին խաղակեսին ավելացված 5-րդ րոպեին խփեց ուկրաինացի հարձակվող Արտյոմ Դովբիկը։

Կլաուդիո Ռանիերիի գլխավորած թիմն Ա Սերիայում անցկացրեց 19-րդ անընդմեջ անպարտելի հանդիպումը և 63 միավորով բարձրացավ չորրորդ տեղ։ «Ֆիորենտինան» 59 միավորով 8-րդն է։

Իտալիայի Ա Սերիա, 35-րդ տուր

«Ռոմա» - «Ֆիորենտինա»` 1-0

Արտյոմ Դովբիկ, 45+5

Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOSAndroid

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ