Logo

«Ռոման» հաղթեց և վերադարձավ թոփ-4

01:38 / 30.12.2025Ֆուտբոլ
null

Իտալիայի Ա Սերիայի 2025թ. վերջին խաղում «Ռոման» տանը 3-1 հաշվով հաղթեց «Ջենոային»:

Ա Սերիայի 17-րդ տուրի վերջին խաղում տանտերերից գոլ խփեցին Մատիաս Սուլեն, Մանու Կոնեն և Էվան Ֆերգյուսոնը:

Ջան Պիեռո Գասպերինիի գլխավորած թիմը 33 միավորով վերադարձավ 4-րդ տեղ, 1 միավորով հետ է գործող չեմպիոն «Նապոլիից», 2 միավորով` «Միլանից», 3 միավորով` առաջատար «Ինտերից»: «Ջենոան» 14 միավորով 17-րդն է:

Իտալիայի Ա Սերիա, 17-րդ տուր

«Ռոմա» - «Ջենոա»` 3-1

Մատիաս Սուլե, 14, Մանու Կոնե, 19, Էվան Ֆերգյուսոն, 31 - Ջեֆ Էհատոր, 87

Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ