Logo

«Ռոման» հաղթեց 7-0 հաշվով, Լուկակուն խփեց առաջին գոլը

00:43 / 18.09.2023Ֆուտբոլ
null

«Ռոման» տարավ վերջին տարիների ամենախոշոր հաշվով հաղթանակը։ Դա տեղի ունեցավ Իտալիայի Ա Սերիայի 4-րդ տուրում, որում Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը 7 անպատասխան գնդակ ուղարկեց «Էմպոլիի» դարպասը։

«Ռոմայի» կազմում առաջին գոլը խփեց թիմի նորեկ, բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն, իսկ արգենտինացի Պաուլո Դիբալան ձևակերպեց դուբլ։

Մայրաքաղաքային թիմն առաջին հաղթանակը տարավ ընթացիկ առաջնությունում ու 4 միավորով բարձրացավ 12-րդ տեղ։ «Էմպոլին» առանց միավորի եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Իտալիայի առաջնություն, 4-րդ տուր

«Ռոմա» - «Էմպոլի»՝ 7-0

Պաուլո Դիբալա, 2, 55, Ռենատու Սանշեշ, 7, Ալբերտո Գրասի, 35 (ինքնագոլ), Բրայան Կրիստանտե, 80, Ռոմելու Լուկակու, 82, Ջանլուկա Մանչինի, 86

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա