Իտալիայի Ա Սերիայի 28-րդ տուրում «Ռոման» արտագնա խաղում 1-0 հաշվով հաղթեց «Էմպոլիին»։
«Ջալոռոսիի» հաղթական գոլը 22-րդ վայրկյանին խփեց արգենտինացի վինգեր Մաթիաս Սուլեն։
Opta-ի հաղորդմամբ` Սուլեն Ա Սերիայում 2012թ. հունվարի 21-ից ի վեր խփել է «Ռոմայի» ամենաարագ գոլը։ Այդ ժամանակ հռոմեական ակումբի լեգենդ Ֆրանչեսկո Տոտին «Չեզենայի» դարպասը գրավել է 30-րդ վայրկյանին։
«Ռոման» Ա Սերիայում 12 անընդմեջ հանդիպում անպարտելի է։ Կլաուդիո Ռանիերիի գլխավորած թիմը 46 միավորով բարձրացավ 7-րդ տեղ։ «Էմպոլին» 22 միավորով 18-րդն է։
Իտալիայի Ա Սերիա, 28-րդ տուր
«Էմպոլի» - «Ռոմա»` 0-1 (տեսանյութ)
Մաթիաս Սուլե, 1
Ա Սերիայի հանդիպումները՝ «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքների ուղիղ եթերում, Fast TV հավելվածում (iOS, Android):