«Ռոման» Իտալիայի Ա Սերիայի 30-րդ տուրում հյուրընկալվեց «Լեչեին» և հաղթանակ կորզեց 1-0 հաշվով:
80-րդ րոպեին խաղի միակ գոլը խփեց ուկրաինացի հարձակվող Արտյոմ Դովբիկը:
Կլաուդիո Ռանիերիի թիմը 52 միավորով 6-րդն է, լավագույն քառյակը եզրափակող «Բոլոնիային» զիջում է չորս միավորով: «Լեչեն» 25 միավորով 17-րդն է:
Իտալիայի Ա Սերիա, 30-րդ տուր
«Լեչե» - «Ռոմա»` 0-1 (տեսանյութ)
Արտյոմ Դովբիկ, 80