«Չելսիի» հարձակվող Թեմի Աբրահամը մոտ է «Ռոմա» տեղափոխվելուն:
Հռոմեական ակումբը 23-ամյա հարձակվողի տրանսֆերի դիմաց մաս-մաս կվճարի 40 մլն եվրո՝ չհաշված հավելավճարները: Այդ մասին հաղորդում է հեղինակավոր լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
«Չելսին» կունենա Աբրահամի իրավունքները 80 մլն եվրոյով հետ գնելու իրավունք՝ սկսած 2023 թվականի հունիսից:
Սպասվում է, որ հարձակվողն այսօր կժամանի Հռոմ ու «գայլերի» հետ մինչև 2026 թվականը գործող պայմանագիր կստորագրի՝ տարեկան 4-5 մլն եվրո աշխատավարձով:
Ավելի վաղ «Ինտերի» հետ 2 տարվա համաձայնագիր էր կնքել «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն:
Հայտնի է «Ռոմայի» մրցակիցը Կոնֆերենցիաների գավաթի փլեյ-օֆֆում

