Իտալիայի Ա Սերիայի 20-րդ տուրում «Ռոման» մրցակցի դաշտում ոչ-ոքի գրանցեց «Բոլոնիայի» դեմ խաղում` 2-2։
«Ջալոռոսիին» ավելացված 8-րդ րոպեին պարտությունից փրկեց ուկրաինացի հարձակվող Արտյոմ Դովբիկը, որն իրացրեց 11-մետրանոցը։
«Բոլոնիան» 29 միավորով 7-րդ տեղում է, իսկ «Ռոման» 24 միավորով` 10-րդ։
Իտալիայի Ա Սերիա, 20-րդ տուր
«Բոլոնիա» - «Ռոմա»` 2-2
Թայս Դալինգա, 61, Լյուիս Ֆերգյուսոն, 65 (11մ) - Ալեքսիս Սալեմակերս, 58, Արտյոմ Դովբիկ, 90+8 (11մ)