Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ, այժմ ազգային թիմի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին չինական Ուխան քաղաքում մասնակցել է բարեգործական հանդիպման, որտեղ մրցել են Հարավային Ամերիկայի և Եվրոպայի թիմերը:
Բերեզովսկին պաշտպանել է Եվրոպայի դարպասը և օգնել է թիմին հաղթել հետխաղյա 11-մետրանոցներով: Խաղի հիմնական ժամանակն ավարտվել է 5:5 հաշվով:
Եվրոպայի աստղերի հավաքականի կազմում հանդիպմանը մասնակցել են այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Մարկո Մատերացին, Ռոբերտո Բաջոն, Լուիշ Ֆիգուն, Ֆրանչեսկո Տոտին, Կլարենս Զեդորֆը, Գեորգիոս Կարագունիսը, Կրիստիան Պանուչին:
Հարավային Ամերիկայի հավաքականում հանդես են եկել սուպերաստղեր Կական, Ռիվալդոն, Գաբրիել Բատիստուտան, Իվան Կորդոբան, Անտոնիո Վալենսիան, Ադրիանոն և Ջովանի Օլիվեյրան: