Logo

Ռոման Բերեզովսկին աշխատանքի է անցել հայկական ակումբում

18:26 / 25.10.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
Ռոման Բերեզովսկի-Նոա

Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ, այժմ ազգային թիմի մարզչական շտաբում աշխատող Ռոման Բերեզովսկին միացել է Հայաստանի Պրեմիեր լիգայում ելույթ ունեցող «Նոային», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

49-ամյա մասնագետը կկատարի դարպասապահների մարզիչի պարտականությունները։ «Նոային» են միացել նաև բժիշկ Կարեն Ստեփանյանը և ֆիզիոթերապևտ Արման Եղիկյանը:

Մինչև այս «Նոայի» դարպասապահների մարզիչը Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Գևորգ Կասպարովն էր։

Հիշեցնենք, որ մարզչական կարիերայի ընթացքում Ռոման Բերեզովսկին աշխատել է նաև Մոսկվայի «Դինամոյի», ռուսական «Սոչիի» ու Երևանի «Փյունիկի» մարզչական շտաբերում։ 2020-ից նա նաև ընդգրկված է Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա