Logo

«Ռոման» բաց թողեց հաղթանակը, «Նապոլին» միավորներ կորցրեց երրորդ խաղն անընդմեջ

00:42 / 25.09.2023Ֆուտբոլ
null

Իտալիայի չեմպիոն «Նապոլին» Ա Սերիայի 5-րդ տուրում գոլազուրկ ոչ-ոքիով ավարտեց «Բոլոնիայի» դեմ արտագնա խաղը:

Նեապոլյան ակումբը չի կարողանում հաղթանակ տանել Իտալիայի առաջնության վերջին 3 խաղերում, որոնցից մեկում պարտվել է: «Բոլոնիան» իր հերթին անպարտելիության շարքը հասցրեց 5 խաղի:

Ժոզե Մոուրինյոյի գլխավորած «Ռոման» հյուրընկալվեց «Տորինոյին» ու բաց թողեց հաղթանակը խաղավերջում:

68-րդ րոպեին հռոմեական ակումբին հաշվի մեջ առաջ մղեց բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն: 85-րդ րոպեին Դուվան Սապատան խփեց պատասխան գոլը, որը վերջինն էր այս խաղում:

Իտալիայի Ա Սերիա, 5-րդ տուր

«Բոլոնիա» - «Նապոլի»՝ 0-0

«Տորինո» - «Ռոմա»՝ 1-1 (տեսանյութ)

Դուվան Սապատա, 85 - Ռոմելու Լուկակու, 68

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ