«Չելսիի» նախկին սեփականատեր Ռոման Աբրամովիչը Մեծ Բրիտանիային չի վճարել մոտ 1 միլիարդ ֆունտ հարկ, հայտնում է BBC-ն։
Ինֆորմացիայի արտահոսքից հետո պարզ է դարձել, որ Ռոման Աբրամովիչը Վիրջինյան կղզիներում իրեն պատկանող Keygrove Holdings Ltd ընկերության միջոցով 1990-ականների վերջից մինչև 2020-ականների սկիզբը մոտ 6 միլիարդ դոլար է ներդրել արևմտյան տարբեր ֆոնդերում, ինչի շնորհիվ մոտ 3,8 միլիարդ դոլար եկամուտ է ստացել։
Այդ գործում առանցքային դեր է ունեցել «Չելսիի» նախկին տնօրեն Եվգենի Շվիդլերը, որը կառավարել է ներդրումները Վիրջինյան կղզիների ընկերությունների անունից։ Քանի որ Շվիդլերը Միացյալ Թագավորության քաղաքացի է, ստացված շահույթը պետք է հարկվի բրիտանական օրենսդրությամբ։
Հիշեցնենք, որ ռուս գործարար Ռոման Աբրամովիչը «Չելսին» ղեկավարել է 2003-2022 թվականներին։