Իտալիայի Ա սերիայի 17-րդ տուրում «Ռոման» տանը 5-0 հաշվով հաղթեց «Պարմային»:
Դուբլի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան, մեկական գոլ էլ խփեցին բելգիացի վինգեր Ալեքսիս Սալեմաքերսը, արգենտինացի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը և ուկրաինացի հարձակվող Արտյոմ Դովբիկը:
Կլաուդիո Ռանիերիի գլխավորած թիմը 19 միավորով 10-րդն է, «Պարման»` 15 միավորով 15-րդը:
Իտալիայի Ա սերիա, 17-րդ տուր
«Ռոմա» - «Պարմա»` 5-0
Պաուլո Դիբալա, 8 (11մ), 51, Ալեքսիս Սալեմաքերս, 13, Լեանդրո Պարեդես, 74 (11մ), Արտյոմ Դովբիկ, 83