Logo

«Ռոման» 11 օր անց վերսկսված խաղում հաղթանակ կորզեց

22:50 / 25.04.2024Ֆուտբոլ
null

«Ուդինեզե» - «Ռոմա» Իտալիայի Ա սերիայի 32-րդ տուրի խաղը 11 օր անց շարունակվեց 72-րդ րոպեից և ավարտվեց հռոմեական ակումբի հաղթանակով։

Հանդիպումն ընդհատվել էր «Ռոմայի» կոտդիվուարցի պաշտպան Էվան Ն'Դիկայի՝ վնասվածք ստանալուց հետո: 24-ամյա ֆուտբոլիստին բժիշկները միայն պատգարակի օգնությամբ էին դուրս բերել խաղադաշտից (տեսանյութ):

Հռոմեական թիմի ֆուտբոլիստի գիտակցությունը տեղն էր, սակայն ցավեր ուներ կրծքավանդակի հատվածում: Դանիելե դե Ռոսիի թիմի խաղացողներն անհանգիստ էին իրենց թիմակցի համար, մրցավար Լուկա Պայրետոն էլ որոշել էր դադարեցնել հանդիպումը:

Մինչև հանդիպման դադարեցնելը հաշիվը 1-1 էր, վերսկսումից հետո «Ռոման» հաղթանակ կորզեց՝ 2-1: Հյուրերի կազմում ավելացված ժամանակի 5-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ իտալացի կիսապաշտպան Բրայան Կրիստանտեն:

«Ռոման» 58 միավորով 5-րդն է, չորս միավոր է զիջում լավագույն քառյակը եզրափակող «Բոլոնիային», «Ուդինեզեն» 28 միավորով 17-րդ տեղում է:

Իտալիայի Ա սերիա, 32-րդ տուր

«Ուդինեզե» - «Ռոմա»՝ 1-2 

Ռոբերտո Պերեյրա, 23 - Ռոմելու Լուկակու, 64, Բրայան Կրիստանտե, 90+5

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա