Իտալական Ա սերիայի 37-րդ տուրում Հռոմի «Ռոման» «Օլիմպիկո» ստադիոնում 1-0 հաշվով հաղթեց «Ջենոային»։
«Ջալոռոսիի» հաղթական գոլը 79-րդ րոպեին խփեց բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն։
Հռոմեական ակումբը 72-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով. արգենտինացի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը մեկ րոպեում երկու դեղին քարտ ստացավ և հեռացվեց դաշտից։
«Ռոման» վաստակեց 63 միավոր և զբաղեցնում է 6-րդ տեղը։ «Ջենոան» 46 միավորով 11-րդն է։
Ա սերիա, 37-րդ տուր
«Ռոմա» - «Ջենոա»` 1-0
Ռոմելու Լուկակու, 79
Հեռացում` Լեանդրո Պարեդես («Ռոմա»), 72