Իտալիայի Ա Սերիայի 17-րդ տուրի վերջին խաղում «Ռոման» ընդունեց գործող չեմպիոն «Նապոլիին» և հաղթեց 2-0 հաշվով։ Դաշտի տերերի կազմում երկրորդ խաղակեսում աչքի ընկան իտալացի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին ու բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն։ «Նապոլին» հանդիպումն ավարտեց 9 խաղացողով։
«Ռոման» 28 միավորով 6-րդն է, իսկ «Նապոլին» ունի 27 միավոր և 8-րդ տեղում է։
Իտալիայի առաջնություն, 17-րդ տուր
«Ռոմա» - «Նապոլի»՝ 2-0
Լորենցո Պելեգրինի, 76, Ռոմելու Լուկակու, 90+6
Հեռացումներ` Մատեո Պոլիտանո, 66, Վիկտոր Օսիմհեն, 86 (երկուսն էլ` «Նապոլի»)