Logo

«Ռոմա» – «Ֆիորենտինա» խաղի լավագույն ֆուտբոլիստը

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 23.08.2021ՍՊՈՐՏ
Ֆիորենտինա խաղի լավագույն ֆուտբոլիստը - «Ռոմա» - «Ֆիորենտինա» խաղի լավագույն ֆուտբոլիստը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ա Սերիայի մեկնարկային տուրում «Ռոման» տնային խաղում պարտության է մատնել «Ֆիորենտինային», Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը դարձել է հռոմեական ակումբի առաջին գոլի հեղինակը նոր մրցաշրջանում:

Հռոմեական ակումբի նորեկ Տեմի Աբրահամը ճանաչվել է «Ֆիորենտինայի» դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ՝ հաղորդում է «Ռոմայի» մամուլի ծառայությունը:

23-ամյա անգլիացին «մանուշակագույնների» դեմ խաղում կատարել է 2 գոլային փոխանցում:

Մրցանակին հավակնում էին նաև Հենրիխ Մխիթարյանը, Վերետուն ու Պելեգրինին:

Հավելենք, որ «Ֆիորենտինայի» դեմ խաղն Աբրահամի համար առաջինն էր «Ռոմայի» կազմում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ