Logo

«Ռոլան Գարոս». Սիներն ու Ալկարասը դուրս են եկել քառորդ եզրափակիչ

10:45 / 03.06.2024Թենիս
null

Յանիկ Սիները (Իտալիա, երկրորդ ռակետ) և Կառլոս Ալկարասը (Իսպանիա, երրորդ ռակետ) դուրս են եկել թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության` «Ռոլան Գարոսի» քառորդ եզրափակիչ։

1/8 եզրափակիչում Սիներն առաջին սեթում 2-6 հաշվով Կորենտեն Մուտեին (Ֆրանսիա, 79-րդ ռակետ) պարտվելուց հետո հաջորդ երեք խաղափուլերում հաղթեց 6-3, 6-2, 6-1 և դուրս եկավ հաջորդ շրջան։ Մրցախաղը տևեց 2 ժամ 44 րոպե։

22-ամյա իտալացին քառորդ եզրափակիչում մրցելու է աշխարհի 10-րդ ռակետ Գրիգոր Դիմիտրովի (Բուլղարիա) դեմ։ Բուլղարացին 7-6 (5), 6-4, 7-6 (3) հաշվով պայքարից դուրս թողեց 8-րդ ռակետ, լեհ Հուբերտ Հուրկաչին։

Կառլոս Ալկարասը 2 ժամ 16 րոպեում 6-3, 6-3, 6-1 հաշվով վստահ հաղթանակ տարավ Ֆելիքս Օժե-Ալյասիմի (Կանադա, 21-րդ ռակետ) նկատմամբ։

Իսպանացին քառորդ եզրափակիչում կհանդիպի Ստեֆանոս Ցիցիպասին (Հունաստան, 9-րդ ռակետ)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա