Logo

«Ռոլան Գարոս». Շվյոնտեկը դրամատիկ պայքարում հաղթեց Օսակային, այլ արդյունքներ

22:48 / 29.05.2024Թենիս
null

Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության` «Ռոլան Գարոսի» երկրորդ փուլում մրցաշարի գործող հաղթող, աշխարհի առաջին ռակետ Իգա Շվոյնտեկը (Լեհաստան) դրամատիկ պայքարում առավելության հասավ մեծ սաղավարտի մրցաշարերի քառակի հաղթող Նաոմի Օսակայի (Ճապոնիա, 134-րդ ռակետ) նկատմամբ

Լեհ թենիսիստուհին հաղթեց 7-6(1), 1-6, 7-5 հաշվով։ Մրցախաղը տևեց 2 ժամ 58 րոպե։ Երրորդ սեթում 26-ամյա Օսական հաղթում էր 5-4 հաշվով և մատուցում էր խաղն ավարտին հասցնելու համար, սակայն Շվոյնտեկը կարողացավ հետ բերել մատչ-փոյինթն ու բրեյք անել։ Այդ սեթի 10-րդ գեյմում Շվյոնտեկը կրկին բրեյք արեց, իր օգտին գրանցեց նաև հաջորդ գեյմն ու կամային հաղթանակ տարավ։

22-ամյա թենիսիստուհին դուրս եկավ «Ռոլան Գարոսի» երրորդ փուլ, որտեղ մրցելու է Յանա Ֆետ (Խորվաթիա, 135-րդ ռակետ) - Մարիա Բոուզկովա (Չեխիա, 42-րդ ռակետ) զույգի հաղթողի դեմ։
Երրորդ փուլում է նաև աշխարհի երրորդ ռակետ Կոկո Գաուֆը (ԱՄՆ), որը 6-3, 6-4 հաշվով վստահ հաղթանակ է տարել Տամարա Զիդնաշեկի (Սլովենիա, 131-րդ ռակետ) նկատմամբ։

Օնս Ժաբերը (Թունիս, 9-րդ ռակետ) երկրորդ փուլում 1 ժամ 47 րոպեում հաղթել է Կամիլա Օսորիոյին (Կոլումբիա, 77-րդ ռակետ). գրանցվել է 6-3, 1-6, 6-3 հաշիվը։
Մայիսի 29-ին նախատեսված երկրորդ փուլի մրցախաղերի մեծ մասն անձրևի պատճառով տեղափովել են հաջորդ օրը։ Կայացած մրցախաղերը տեղի են ունեցել փակ տանիքով կորտերում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա