Logo

«Ռոլան Գարոս». Սաբալենկան ու Ռիբակինան շարժվում են առաջ

17:32 / 01.06.2024Թենիս
null

Արինա Սաբալենկան (Բելառուս, երկրորդ ռակետ) և Ելենա Ռիբակինան (Ղազախստան, չորրորդ ռակետ) դուրս են եկել թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության` «Ռոլան Գարոսի» չորրորդ փուլ։

Սաբալենկան երրորդ փուլում 7-5, 6-1 հաշվով առավելության հասավ Պաուլա Բադոսայի (Իսպանիա, 139-րդ ռակետ) նկատմամբ։ Բելառուս թենիսիստուհու հաջորդ մրցակիցը լինելու է Մեդիսոն Քիզ (ԱՄՆ, 12-րդ ռակետ) - Էմմա Նավառո (ԱՄՆ, 24-րդ ռակետ) մրցախաղի հաղթողը։

Ղախաստանը ներկայացնող ռուս Ռիբակինան 1 ժամ 8 րոպեում 6-4, 6-2 հաշվով վստահ հաղթանակ տարավ Էլիզա Մերտենսի (Բելգիա, 27-րդ ռակետ) նկատմամբ։ 24-ամյա թենիսիստուհին չորրորդ փուլում հանդիպելու է Էլինա Սվիտոլինա (19-րդ ռակետ) - Անա Բոգդան (Ռումինիա, 64-րդ ռակետ) զույգի հաղթողին։

Ավելի վաղ մրցաշարի չորրորդ փուլ են դուրս եկել նաև աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը (Լեհաստան) և երրորդ ռակետ Կոկո Գաուֆը (ԱՄՆ)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա