Logo

«Ռոլան Գարոս». Սաբալենկան իր կարիերայում առաջին անգամ դուրս եկավ եզրափակիչ

19:56 / 05.06.2025Թենիս
null

Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան իր կարիերայում առաջին անգամ դուրս եկավ «Ռոլան Գարոսի» եզրափակիչ:

«Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշարի կանանց մենախաղի առաջին կիսաեզրափակիչում բելառուս թենիսիստուհին հաղթեց աշխարհի 5-րդ ռակետ Իգա Շվյոնտեկին` 7-6, 4-6, 6-0: Սաբալենկան լեհ թենիսիստուհուն հաղթեց 2 ժամ 19 րոպեում:

Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի ֆրանսուհի Լոիս Բոյսոնի և ամերիկուհի Քորի Գաուֆի մրցախաղի հաղթողը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ