Logo

«Ռոլան Գարոս». Նովակ Ջոկովիչը դժվարին պայքարում հաղթեց և դուրս եկավ քառորդ եզրափակիչ

00:14 / 04.06.2024Թենիս
null

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար «Ռոլան Գարոսում» դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

Սերբ թենիսիստը 1/8 եզրափակիչում դժվարին պայքարում 5 սեթում 6-1, 5-7, 3-6, 7-5, 6-3 հաշվով հաղթեց արգենտինացի Ֆրանսիսկո Սերունդոլոյին (27-րդ ռակետ): Մրցախաղը տևեց 4 ժամ 39 րոպե:

Ֆրանսիայի բաց առաջնության գործող չեմպիոնը կիսաեզրափակիչի ուղեգիրը կվիճարկի ամերիկացի Թեյլոր Ֆրիցի և մրցաշարի նախորդ խաղարկության եզրափակիչի մասնակից, նորվեգացի Կասպեր Ռուդի մրցախաղի հաղթողի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա