Logo

«Ռոլան Գարոս». Խաչանովի հաղթական մեկնարկը

19:42 / 26.05.2025Թենիս
null

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշարի` «Ռոլան Գարոսի» առաջին շրջանում հաղթել է Ալեքսանդր Վուկիչին:

Աշխարհի 24-րդ ռակետն Ավստրալիայի ներկայացուցչին հաղթել է 6-4, 6-4, 6-4 հաշվով: Խաչանովն աշխարհի 80-րդ ռակետի դեմ մրցախաղում հաղթանակի է հասել 2 ժամ 11 րոպեում:

29-ամյա թենիսիստը երկրորդ շրջանում կմրցի Սեբաստիան Օֆներ (Ավստրիա) - Յան-Լենարդ Շտրուֆ (Գերմանիա) դիմակայության հաղթողի դեմ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ