Logo

«Ռոլան Գարոս». Կանանց մենախաղի եզրափակիչի մասնակիցները

20:37 / 06.06.2024Թենիս
null

Իգա Շվյոնտեկը (Լեհաստան, առաջին ռակետ) և Յասմին Պաոլինին (Իտալիա, 15-րդ ռակետ) դուրս են եկել «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար «Ռոլան Գարոսի» եզրափակիչ։

Շվյոնտեկը կիսաեզրափակիչում 6-2, 6-4 հաշվով հաղթեց աշխարհի երրորդ ռակետ Կոկո Գաուֆին (ԱՄՆ)։ Մրցախաղը տևեց 1 ժամ 38 րոպե։ Լեհ թենիսիստուհին երրորդ տարին անընդմեջ խաղալու է «Ռոլան Գարոսի» եզրափակիչում։ Նրա նախորդ երկու փորձերը հաղթական են եղել։ Շվոյնտեկը մրցաշարը հաղթել է նաև 2020 թվականին։


Յասմին Պաոլինին կարիերայում առաջին անգամ է խաղալու «Մեծ սաղավարտի» մրցաշարերի եզրափակիչում։ Իտալացի թենիսիստուհին կիսաեզրափակիչում 1 ժամ 15 րոպեում հաղթեց 17-ամյա Միրա Անդրեևային (Ռուսաստան, 38-րդ ռակետ)։ Գրանցվեց 6-3, 6-1 հաշիվը։

Հիշեցնենք, որ 1/8 եզրափակիչում Պաոլինին պայքարից դուրս էր թողել նաև Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանին (70-րդ ռակետ)` հաղթելով 4-6, 6-0, 6-1 հաշվով։

«Ռոլան Գարոսի» վճռորոշ մրցախաղը կայանալու է հունիսի 8-ին` Երևանի ժամանակով 17:00-ից սկսած։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա