Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար «Ռոլան Գարոսում» չի շարունակի պայքարը:
Մրցաշարի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ սերբ թենիսիստը ծնկի վնասվածքի պատճառով հրաժարվել է շարունակել պայքարը: Այսպիսով, մրցաշարի գործող չեմպիոնը հունիսի 5-ին չի անցկացնի քառորդ եզրափակիչի մրցախաղը, ավտոմատ կիսաեզրափակիչ է դուրս գալիս նորվեգացի Կասպեր Ռուդը, որը նախորդ տարի «Ռոլան Գարոսում» հասել էր եզրափակիչ:
Աշխարհի 7-րդ ռակետը եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի Գերմանիան ներկայացնող ռուս թենիսիստ, աշխարհի չորրորդ ռակետ Ալեքսանդր Զվերևի և ավստրալացի Ալեքս դե Մինաուրի դիմակայության հաղթողի հետ: