Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար «Ռոլան Գարոսում» երկրորդ հաղթանակը տարավ:
Սերբ թենիսիստը երկրորդ շրջանում երեք սեթում 6-4, 6-1, 6-2 հաշվով հաղթեց իսպանացի Ռոբերտո Կարբալյես Բաենային (63-րդ ռակետ): Մրցախաղը տևեց 2 ժամ 4 րոպե:
37-ամյա թենիսիստը երրորդ շրջանում կմրցի Գաել Մոնֆիս (Ֆրանսիա) - Լորենցո Մուզետի (Իտալիա) դիմակայության հաղթողի հետ:
Հիշեցնենք, որ Ջոկովիչը «Ռոլան Գարոսի» գործող չեմպիոնն է: