Իտալացի թենիսիստուհի Յասմին Պաոլինին կարիերայում առաջին անգամ կխաղա «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչում:
Պաոլինին «Ռոլան Գարոսի» քառորդ եզրափակիչում երեք սեթում 6-2, 4-6, 6-4 հաշվով հաղթեց աշխարհի չորրորդ ռակետ, Ղազախստանը ներկայացնող ռուս թենիսիստուհի Ելենա Ռիբակինային: Աշխարհի 15-րդ ռակետը հաղթանակի հասավ 2 ժամ 3 րոպե տևած մրցապայքարում:
Պաոլինին եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի աշխարհի երկրորդ ռակետ, բելառուս Արինա Սոբոլենկոյի և ռուս թենիսիստուհի Միրա Անդրեևայի դիմակայության հաղթողի հետ: