Աշխարհի առաջին ռակետ, լեհ թենիսիստուհի Իգա Սվյոնտեկը երկրորդ տարին անընդմեջ դարձավ «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար Ֆրանսիայի բաց առաջնության կանանց մենախաղի հաղթող:
Եզրափակիչում 22-ամյա Սվյոնտեկը երեք սեթում 6-2, 5-7, 6-4 հաշվով առավելության հասավ չեխ թենիսիստուհի Կարոլինա Մուխովայի նկատմամբ (43-րդ ռակետ): Մրցախաղը տևեց 2 ժամ 46 րոպե:
Լեհ թենիսիստուհու համար սա «Մեծ սաղավարտի» մրցաշարերի չորրորդ տիտղոսն էր, և երրորդը՝ «Ռոլան Գարոսում»:
Հիշեցնենք, որ «Ռոլան Գարոսի» տղամարդկանց մենախաղի եզրափակիչում կմրցեն Նովակ Ջոկովիչը (Սերբիա, 3) և Կասպեր Ռուդը (Նորվեգիա, 4): Հանդիպումը կկայանա հունիսի 11-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 17։00-ին: