Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյենտեկը «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար «Ռոլան Գարոսում» դուրս եկավ կանանց մենախաղի քառորդ եզրափակիչ:
Լեհ թենիսիստուհին 1/8 եզրափակիչում 40 րոպեում 6-0, 6-0 հաշվով առավելության հասավ ռուս Անաստասիա Պոտապովայի նկատմամբ (41-րդ ռակետ): Սա Շվյոնտեկի կարիերայում ամենակարճատև մրցախաղն է:
Այս մրցախաղը 2015 թվականից հետո նաև դարձավ ամենակարճատևը Ֆրանսիայի բաց առաջնությունում:
Շվյոնտեկը կիսաեզրափակիչի ուղեգիրը կվիճարկի աշխարհի 6-րդ ռակետ, չեխ թենիսիստուհի Մարկետա Վոնդրուսովայի հետ: