Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար «Ռոլան Գարոսում» սենսացիոն հաղթանակ տարավ:
21-ամյա թենիսիստուհին 1/16 եզրափակիչում երեք սեթում 3-6, 6-3, 7-6 հաշվով կամային հաղթանակի հասավ աշխարհի 8-րդ ռակետ, չինացի Չժեն Ցինվենի նկատմամբ: Աշխարհի 70-րդ ռակետը հաղթանակի հասավ 2 ժամ 55 րոպե տևած մրցապայքարում:
Ավանեսյանը քառորդ եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի կանադուհի Բյանկա Անդրեսկուի և իտալուհի Ժասմին Պաոլինիի մրցախաղի հաղթողի հետ: