Աշխարհի 5-րդ ռակետ Դանիիլ Մեդվեդևը «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար «Ռոլան Գարոսում» դուրս եկավ 1/8 եզրափակիչ:
Ռուս թենիսիստը 1/16 եզրափակիչում չորս սեթում 7-6, 7-5, 1-6 և 6-4 հաշվով հաղթեց չեխ Տոմաշ Մախաչին: Մրցախաղը տևեց 3 ժամ 23 րոպե:
Մեդվեդևը Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի Ավստրալիան ներկայացնող Ալեքս դե Մինաուրի և գերմանացի Յան-Լենար Շտրուֆի մրցախաղի հաղթողի հետ:


