Աշխարհի չորրորդ ռակետ Գերմանիան ներկայացնող ռուս թենիսիստ Ալեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» Ֆրանսիայի բաց առաջնության` «Ռոլան Գարոսի» կիսաեզրափակիչ։
Մրցաշարի կիսաեզրափակիչում Զվերևը 2-6, 6-2, 6-4, 6-2 հաշվով հաղթել է Կասպեր Ռուդին (Նորվեգիա, 7-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 2 ժամ 38 րոպե։
27-ամյա Զվերևը եզրափակիչում մրցելու է աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասի (Իսպանիա) դեմ։ «Ռոլան Գարոսը» նոր հաղթող է ունենալու. Ալկարասը նույնպես առաջին անգամ է խաղալու Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչում։
Ավելի վաղ Ալկարասն առաջին կիսաեզրափակիչում 4 ժամ 12 րոպեում 2-6, 6-3, 3-6, 6-4, 6-3 հաշվով պայքարից դուրս էր թողել Յանիկ Սիներին (Իտալիա, երկրորդ ռակետ)։
Զվերև - Ալկարաս վճռորոշ մրցախաղը կայանալու է հունիսի 9-ին` Երևանի ժամանակով 17:00-ից սկսած։