Logo

«Ռոլան Գարոս». Աշխարհի չորրորդ ռակետը 4 ժամում հաղթեց և դուրս եկավ 1/8 եզրափակիչ

22:16 / 01.06.2024Թենիս
null

Աշխարհի չորրորդ ռակետ Ալեքսանդր Զվերևը «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար «Ռոլան Գարոսում» դուրս եկավ 1/8 եզրափակիչ:

Գերմանիան ներկայացնող ռուս թենիսիստը 1/16 եզրափակիչում հաղթանակի հասավ 4 ժամ 14 րոպե տևած մրցապայքարում: Զվերևը 5 սեթում 3-6, 6-4, 6-2, 4-6, 7-6 հաշվով առավելության հասավ նիդերլանդցի Տալոն Գրիկսպուրի նկատմամբ (25-րդ ռակետ):

Զվերևը Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի սլովակ Յոզեֆ Կովալիկի և դանիացի Հոլգեր Ռունեի մրցախաղի հաղթողի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա