Logo

Ռոկեն առաջին գոլն է խփել «Բարսելոնայից» հեռանալուց հետո

10:53 / 14.09.2024Ֆուտբոլ
null

Բրազիլացի 19-ամյա հարձակվող Վիտոր Ռոկեն «Բարսելոնայից» հեռանալուց հետո առաջին գոլն է խփել և իսպանական Լա լիգայի 5-րդ տուրում նպաստել «Բետիսի» հաղթանակին «Լեգանեսի» դեմ խաղում` 2-0։

Ռոկեն փոխարինման է մտել 62-րդ րոպեին, իսկ 86-րդ րոպեին գրավել է մրցակցի դարպասն ու դրել հանդիպման վերջակետը։

Անդալուզյան ակումբը ներքին առաջնությունում առաջին հաղթանակն է տարել նոր մրցաշրջանում և 5 միավորով բարձրացել 9-րդ տեղ։ «Լեգանեսը» նույնքան միավորով 11-րդն է։

Հիշեցնենք, որ Վիտոր Ռոկեն այս տարվա ձմռանն է 40 միլիոն եվրոյով բրազիլական «Ատլետիկո Պարանաենսեից» տեղափոխվել «Բարսելոնա», 16 խաղում խփել 2 գոլ։ Նա ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրերին վարձավճարով համալրել է «Բետիսի» կազմը։

Լա լիգա, 5-րդ տուր

«Բետիս» - «Լեգանես»` 2-0 (տեսանյութ)

Էզ Աբդե, 74, Վիտոր Ռոկե, 86

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ