Մեծ Սաղավարտի մրցաշարերի 20-ակի չեմպիոն Ռոջեր Ֆեդերերն այցելել է Մեծ սաղավարտի մրցաշարերի 22-ակի չեմպիոն Ռաֆայել Նադալի ակադեմիա ու հանդիպել իսպանացուն։
Նադալը Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել շվեյցարացու հետ ու կատարել հետևյալ գրառումը․
«Հրաշալի է, որ դու այսօր այստեղ ես ինձ հետ, ի՛մ ընկեր։ Շնորհակալ եմ այցելության համար։ Հույս ունեմ, որ շատ շուտով մենք նորից կհանդիպենք»,-գրել է Նադալը սոցցանցերի իր էջերում։
Հիշեցնենք, որ Ռաֆայել Նադալն այս տարվա սկզբին վերադարձավ կորտ ու մասնակցեց Բրիսբենի մրցաշարին։ Սակայն վնասվածքից հետո իսպանացին հրաժարվեց Ավստրալիայի բաց առաջնությանը մասնակցելուց։