Logo

Ռոդրին` «Ոսկե գնդակը» նվաճելու մասին

19:17 / 17.09.2024Ֆուտբոլ
null

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռոդրին խոսել է «Ոսկե գնդակը» նվաճելու մասին.

«Շատ ուրախ եմ այն ամենով, ինչ կատարվել է ինձ հետ անցնող տարում։ Տիտղոնսեր եմ նվաճել «Մանչեսթեր Սիթիի» հետ, հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն եմ դարձել և իրականացրել երազանքս։

Դա քրտնաջան աշխատանքի, կայունության և երբեք չհանձնվելու վճռականության արդյունքն է։ Անհատական մրցանակները միայն իմ աշխատանքի հետևանքն է։ Այժմ ես իսկապես զգում եմ, որ մարդիկ գնահատում են կատարածս աշխատանքը և փորձում են օգնել ինձ նվաճել «Ոսկե գնդակը»։

Անկեղծ` ես դրա մասին չեմ մտածում։ Իհարկե, երազանքի պես մի բան է «Ոսկե գնդակը» նվաճելը, քանի որ երբեք չեմ մտածել, որ լարվելու եմ նման պահերին, բայց մյուս կողմից, երբ այդ ամենը քեզ հետ է տեղի ունենում, պարզապես, ցանկանում ես, որ մարդիկ խոսան այն, ինչ մտածում են։

Այո, գիտեմ, որ իմ խաղաոճով տարբերվում եմ այդ մրցանակի շատ այլ հավակնորդներից, բայց դա նաև ցույց է տալիս, որ ֆուտբոլը կարող է գեղեցիկ լինել շատ այլ առումներով: Դուք կարող եք գեղեցիկ խաղալ` լինելով նույնիսկ պաշտպան կամ կիսապաշտպան։

Բոլորս գիտենք, թե ինչպես է դրվածքը ֆուտբոլում, բայց կարծում եմ` շատերը գնահատում են կիսապաշտպանների դերը, ուստի եկեք տեսնենք` ինչպես կզարգանան իրադարձությունները»,- մեջբերում է BBC-ն։

28-ամյա ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում 50 խաղում խփել է 9 գոլ, կատարել 14 արդյունավետ փոխանցում, դարձել Անգլիայի չեմպիոն և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթակիր։ Նա Իսպանիայի հավաքականի կազմում նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, ճանաչվել մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ։ Ռոդրին ընգրկվել է «Ոսկե գնդակի» 30 հավակնորդների ցանկում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ