Logo

Ռոդրին վերադարձել է անհատական մարզումներին

04:06 / 01.03.2025Ֆուտբոլ
null

«Ոսկե գնդակի» դափնեկիր, «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին վերադարձել է անհատական մարզումներին, հաղորդում է BBC-ն:

Իսպանացին փետրվարի 28-ին գնդակով ու առանց գնդակի անհատական մարզում է անցկացրել ակումբի մարզաբազայի խոտածածկին:

28-ամյա ֆուտբոլիստն ապաքինվում է ծնկի խաչաձև կապանների ծանր վնասվածքից, որը ստացել է 2024 թվականի սեպտեմբերին:

«Ռոդրիի համար կարևորագույնն այն է, որ ապաքինման գործընթացը հաջող անցնի: Կարծես ամեն ինչ կարգին է, բայց հարկավոր է առաջ շարժվել քայլ առ քայլ»,- ասել է «Ման. Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան:

Հիշեցնենք, որ Ռոդրին ընդգրկվել էր «Մանչեսթեր Սիթիի»՝ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի հայտացուցակում, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանար օգնել թիմին վճռորոշ փուլերում, սակայն Անգլիայի չեմպիոնը 1/8 եզրափակիչի համար ուղեգրի պայքարում պարտվել էր ՉԼ գործող գավաթակիր «Ռեալին»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա