Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» և Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին բրիտանական The Guardian-ի վարկածով ևս ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլիստ:
Երկրորդ տեղում Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի վինգեր Վինիսիուս Ժունիորն է։ Լավագույն եռյակը եզրափակում է «Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը։
2024 թվականի լավագույն 10 ֆուտբոլիստները` ըստ The Guardian-ի
- Ռոդրի («Մանչեսթեր Սիթի»)
- Վինիսիուս Ժունիոր («Ռեալ»)
- Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի»)
- Լամին Յամալ («Բարսելոնա»)
- Ջուդ Բելինգեմ («Ռեալ»)
- Հարի Քեյն («Բավարիա»)
- Լաուտարո Մարտինես («Ինտեր»)
- Ֆլորիան Վիրց («Բայեր»)
- Դանիել Կարվախալ («Ռեալ»)
- Կիլիան Մբապե (ՊՍԺ/«Ռեալ»)