Logo

Ռոդրին նշել է, թե ով է պատմության լավագույն ֆուտբոլիստը

10:59 / 21.11.2024Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե ով է պատմության լավագույն ֆուտբոլիստը:

«Լիոնել Մեսին բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստն է: Կրիշտիանու Ռոնալդուն Մեսիին հավասարվել է ոչ ի ծնե ունեցած տաղանդի շնորհիվ, սակայն նրանք, ովքեր խաղացել են այս ֆուտբոլիստների դեմ, կարող են հասկանալ տարբերությունը:

Մենք չէինք ցանկանում, որպեսզի Կրիշտիանուն հայտնվի տուգանային հրապարակում, քանի որ մահացու հետևանքներ կլինեին, բայց Մեսին վտանգավոր էր դաշտի ցանկացած հատվածում:

Երբ Լեոն գնդակ էր ստանում, արդեն վտանգավոր էր, նա այնպես էր շրջվում, ինչպես ցլամարտի ժամանակ է»,- «Ոսկե գնդակի» դափնեկրի խոսքը մեջբերում է El Hormiguero-ն:

Հիշեցնենք, որ 28-ամյա Ռոդրին այժմ ապաքինվում է ծնկի խաչաձև կապանների ծանր վնասվածքից և 2024/25 մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գալու։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ