Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին խոսել է «Լիվերպուլի» և «Արսենալի» հետ մրցակցության մասին:
«Տեսնում եմ, որ «Լիվերպուլը» շատ ուժեղ է: Չգիտեի, թե ինչպես նրանք կտանեն Կլոպի հեռանալը, բայց այնպես արձագանքեցին, կարծես ոչինչ տեղի չէր ունեցել:
«Արսենալը» վերջին երկու տարիների ընթացքում վտանգավոր է դարձել: Նրանց պետք է արժանին մատուցել, բայց տեսնենք, թե ինչ կլինի այս անգամ: Եթե երկու մրցաշրջան անընդմեջ խաղում ես նույն մակարդակով, ապա շատ բարդ է այդ տեմպը պահելը:
Հենց այս 2 թիմերն են մրցակցելու մեզ հետ, նրանք մեզ ստիպում են աշխատել ուժերի գերլարումով ու կատարելագործվել»,- իսպանացի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ESPN-ը:
Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկնարկային 3 տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը» 9-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: