«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան տեղեկացրել է, որ անգլիական գրանդի իսպանացի կիսապաշտպան Ռոդրին նախորդ տարվա սեպտեմբերին ծնկի խաչաձև կապանների ծանր վնասվածք ստանալուց և վիրահատության ենթարկվելուց հետո մոտ ապագայում կվերսկսի մարզումները, հաղորդում է Mirror-ը:
«Շատ խաղեր կան, և, իհարկե, մեզ թարմ ոտքեր և թարմ խաղացողներ են պետք: Մենք գրեթե ամբողջական կազմ ունենք, բացառությամբ Օսկար Բոբի և Ռոդրիի: Բայց նրանք մոտ են վերադառնալուն»,- ասել է կատալոնացի մասնագետը:
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» գործող դափնեկիր Ռոդրին վերադարձել է անհատական մարզումներին:
Անգլիայի չեմպիոնն ավարտել է պայքարն ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում, իսկ Պրեմիեր լիգայում 27 խաղից հետո 47 միավորով չորրորդն է: