Logo

Ռոդրին կնախընտրեր` «Ռեալի» պատվիրակությունը ներկա լիներ «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը

15:24 / 09.11.2024Ֆուտբոլ
null

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռոդրին նշել է, որ կնախընտրեր` Մադրիդի «Ռեալի» պատվիրակությունը ներկա լիներ «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը։

«Ի՞նչ եք ցանկանում լսել ինձնից։ Արդյո՞ք կնախընտրեի, որ «Ռեալի» ներկայացուցիչները ներկա լինեին։ Այո՛, իհարկե։ Կուզեի, որ մոլորակի բոլոր լավագույն ֆուտբոլիստները ներկա լինեին նման երեկոյին։

Պետք է հարգել յուրաքանչյուրի որոշումը` չնայած ես այդպես չէի վարվի։ Բայց նրանք անում են այն, ինչ ճիշտ են համարել։ Տարվա լավագույն ակումբը ներկա չէր մրցանակաբաշխությանը»,- իսպանացի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին կայացած «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը «Ռեալի» պատվիրակությունը բոյկոտել էր։ Իսպանական գրանդը դժգոհ էր, որ մրցանակը չի ստանացել ակումբի վինգեր Վինիսիուսը։ «Ոսկե գնդակի» դափնեկիր դարձած Ռոդրին 41 միավորով է առաջ անցել բրազիլացի վինգերից։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ