Logo

Ռոդրիի համար մրցաշրջանն ավարտված է

21:33 / 23.09.2024Ֆուտբոլ
null

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Ռոդրին ընթացիկ մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա, հայտնում է ESPN-ը։

Եվրոպայի չեմպիոնը Լոնդոնի «Արսենալի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի տնային խաղում (2-2) վնասվածքի պատճառով փոխարինվելուց հետո բուժզննում է անցել: Առաջին թեստերը ցույց են տվել, որ Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստն աջ ծնկի խաչաձեւ կապանների պատռվածք է ստացել։

Ռոդրին պետք է լրացուցիչ թեստեր անցնի։ Ամենայն հավանականությամբ, իսպանացին վիրահատության կենթարկվի Բարսելոնայում։

Անգլիական ակումբը Ռոդրիի վնասվածքի վերաբերյալ դեռևս տեղեկություն չի հայտնել:

Ընթացիկ մրցաշրջանում իսպանացին մասնակցել է երեք հանդիպման, գոլի կամ ասիստի հեղինակ չի դարձել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ