Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Ռոդրիգո Գոեսի վնասվածքը լուրջ չէ և ֆուտբոլիստը կարող է մասնակցել Լա լիգայի 19-րդ տուրի «Մալյորկայի» հետ խաղին, հայտնում է Mundo Deportivo-ն:
Բրազիլացին վնասվածք էր ստացել «Ալավեսի» հետ Լա լիգայի նախորդ տուրի խաղում: Հարձակվողը ծնկին ստացած հարվածի հետևանքով խաղասկզբին ստիպված էր թողնել խաղադաշտը:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Ռոդրիգոն մադրիդցիների կազմում անցկացրել է 24 հանդիպում, դարձել 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։