Logo

Ռոդրիգոյի «տխուր» շարքը շարունակվեց

10:13 / 01.12.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» վինգեր Ռոդրիգոն 30-րդ հանդիպումն անընդմեջ չի կարողացել գրավել մրցակցի դարպասը։

Բրազիլացի եզրայինն արդեն 1339 րոպե գոլ չի խփել։ Սա «Արքայական ակումբում» հարձակվողների շրջանում պատմության մեջ վատագույն ցուցանիշն է։

24-ամյա ֆուտբոլիստը «Լոս Բլանկոսի» կազմում պաշտոնական խաղերում վերջին գոլը խփել է մարտի 5-ին` Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում գրավելով Մադրիդի «Աթլետիկոյի» դարպասը։

Իսպանիայի Լա լիգայում էլ նրա վերջին գոլից անցել է գրեթե մեկ տարի. բրազիլացին հունվարի 19-ին է աչքի ընկել դարպասի գրավմամբ «Լաս Պալմասի» դեմ խաղում (4-1)։

Ռոդրիգոն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 15 խաղում կատարել է 2 ասիստ։

Չեմպիոնների լիգայի ու Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ