Իսպանական Լա լիգայի 30-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում 2-0 հաշվով տնային հաղթանակ տարավ Բիլբաոյի «Աթլետիկի» նկատմամբ։
«Արքայական ակումբին» հաղթանակ պարգևեց բրազիլացի վինգեր Ռոդրիգոն, որը դարձավ դուբլի հեղինակ։
Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը վաստակեց 75 միավոր և մրցաշարային աղյուսակի առաջին տեղում է։ Երկրորդ տեղը զբաղեցնող կատալոնական «Բարսելոնայից» «Ռեալը» առաջ է 8 միավորով։ «Աթլետիկը» 56 միավորով 4-րդն է։
Լա լիգա, 30-րդ տուր
«Ռեալ» - «Աթլետիկ»` 2-0
Ռոդրիգո, 8, 73


