Logo

Ռոդրիգոն որոշում կընդունի ԱԱԱ-ից հետո

15:29 / 04.07.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» վինգեր Ռոդրիգոն ապագայի վերաբերյալ որոշում կընդունի աշխարհի ակումբային առաջնությունից հետո, հայտնում է As-ը:

Բրազիլացի ֆուտբոլիստը խնդրել է դադարեցնել շփումներն անգլիական «Արսենալի» հետ, որպեսզի կարողանա կենտրոնանալ մրցաշարի խաղերի վրա:

Աշխարհի ակումբային առաջնությունից հետո Ռոդրիգոն զրույց կունենա «Ռեալի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոյի հետ: Եթե մասնագետը հայտնի, որ վստահելու է Ռոդրիգոյին, ապա նա կմնա, եթե ոչ, ապա «Արքայական ակումբը» նրան թույլ կտա նոր ակումբ ընտրել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Արսենալը» պատրաստ է 90 միլիոն եվրոյից ավելի վճարել Ռոդրիգոյի համար:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ