Logo

Ռոդրիգո. «Պատրաստ էի «Բարսելոնային» միանալուն, բայց զանգ ստացա «Ռեալից»»

11:34 / 07.10.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն նշել է, որ տարիներ առաջ մոտ է եղել «Բարսելոնա» տեղափոխությանը, հայտնում է AS-ը:

«Իսկապես մոտ էի «Բարսելոնայի» հետ պայմանագիր կնքելուն: Ամեն ինչ գրեթե ավարտված էր, բայց զանգահարեց հայրս և ասաց, որ «Ռեալը» նույնպես ցանկանում է հրավիրել ինձ: Հեշտ էր, քանի որ գիտեի՝ ինչ եմ ուզում:

Դա իմ երազանքն էր, և առանց հապաղելու տեղափոխվեցի Մադրիդ»,- նշել է բրազիլացին:

24-ամյա ֆուտբոլիստը 2019 թվականին է 45 միլիոն եվրոյով «Սանթոսից» տեղափոխվել «Ռեալ Մադրիդ»: «Արքայական ակումբում» 278 խաղում խաղում Ռոդրիգոն խփել է 68 գոլ և կատարել 53 գոլային փոխանցում:

Մադրիդցիների կազմում բրազիլացին նվաճել է 12 տիտղոս, այդ թվում՝ 2 անգամ Չեմպիոնների լիգայի գավաթն ու 3 անգամ Լա լիգայի տիտղոսը:

Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid): 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ