Անգլիական «Ֆուլհեմի» բրազիլացի կենտրոնական հարձակվող Ռոդրիգո Մունիսն անհաջող ընկել է թիմի մարզմանը, հաղորդում է EuroFoot-ը:
Ֆուտբոլիստը ցանկացել է մտնել ակումբի մարզաբազայի կառույցներից մեկը, սակայն սայթաքել է ու անհաջող ընկել:
Հարձակվողի շարժուձևից նկատվում է, որ ցավ է զգացել, բայց արդյոք վնասվածք ստացե՞լ է, թե՞ ոչ՝ հայտնի չէ: «Ֆուլհեմի» առաջիկա հանդիպումը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ է: Խաղը կկայանա հունվարի 26-ին (մեկնարկը՝ ժամը 23:00-ին):
Fulham striker Rodrigo Muniz slipped badly whilst at training. 😳 pic.twitter.com/iu5ZLi95ZB
— EuroFoot (@eurofootcom) January 25, 2025
Այս մրցաշրջանում Մունիսը մասնակցել է Պրեմիեր լիգայի 21 հանդիպման, խփել է 3 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում:
Անգլիայի Պրեմիեր լիգայի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOS, Android):


