Անգլիական «Լիդսի» իսպանացի հարձակվող Ռոդրիգո Մորենոն տեղափոխվեց Սաուդյան Արաբիայի «Ալ Ռայան» ակումբ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
32-ամյա ֆուտբոլիստն արաբական ակումբի հետ կնքել է պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2026 թվականի հունիսի 30-ը:
2022/23 մրցաշրջանում Ռոդրիգո Մորենոն «Լիդսի» կազմում մասնակցել է 35 հանդիպման, խփել 15 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում: Transfermarkt-ը 9 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:


